Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վազգեն Խաչիկյանի վերաքննիչ բողոքի քննության օրը հայտնի է

Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության օրն արդեն նշանակվել է: Քրեական վերաքննիչ դատարանը դատաքննությունը կսկսի փետրվարի 10-ից: Գործը կքննվի երեք դատավորների կազմով` Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ:

Պաշտպանական կողմը բողոքում Վազգեն Խաչիկյանի մասով դատարանից խնդրում է հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 29.000.000 ՀՀ դրամ, որպես վերջինիս կողմից պետությանը հանցագործությամբ պատճառված վնաս, իսկ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով Վազգեն Խաչիկյանին արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք` առաջին ատյանի դատարանը Վազգեն Խաչիկյանին դատապարտել է 12 տարվա ազատազրկման (դատական գործի մանրամասներն` այստեղ):

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել