Որքա՞ն եկամուտ է հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը նշված պաշտոնը զբաղեցրել է 2015 թվականի հունվարի 13-ից:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու պահին Ա. Հարությունյանը հայտարարագրել էր 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, 3 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, ինչպես նաև բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Բայց վերոնշյալ անշարժ գույքից, պաշտոնատար անձը հայտարարագրել է նաև դրամական միջոներ՝ 56,750,000 ՀՀ դրամի չափով:

Արմեն Հարությունյանի դրամական եկամուտները կազմել են 11,464,174 ՀՀ դրամ, որից 6,064,174 ՀՀ դրամը՝ որպես աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ 5,400,000 ՀՀ դրամը՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում:

Որպես փոխկապակցված անձինք ներկայացված են Ա. Հարությունյանի կինը՝ Արուսյակ Մարտունի Յարմալոյանը և դուստրը՝ Լուսինե Արմենի Հարությունյանը, ովքեր սակայն՝ ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների, չեն ներկայացրել հայտարարագրեր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ