Նորություններ

Արագ արձագանքման շնորհիվ վերականգնվեցին Արմաշ գյուղի խմելու ջրի խողովակները

Արարատի գյուղերից մեկում անհայտ շինարարական կազմակերպության կողմից, առանց հիմնավոր պատճառիքանդվել էին խմելու ջրի խողովակաշարերը, ինչի հետևանքով բնակչության համար գյուղի փողոցները դարձել էինանսարք և անանցանելի: Ընդ որում, վերը նշված գործողությունները շինարարական կազմակերպության կողմիցկատարվել են անօրինական կերպով՝ առանց համապատասխան մարմնի թույլտվության:
Իրավախախտման հետևանքով առաջացած իրավիճակին իրավական գնահատական տալու նպատակով՝Արարատի Ընդունարանի աշխատակիցները մեկնել են համապատասխան գյուղ և անձամբ տեսել խախտումը,քանդված խողովակաշարերը և դրանից առաջացած հետևանքները նկարահանվել է վերջիններիս կողմից, որից հետոանհապաղ այդ մասին Արարատի Ընդունարանը տեղեկացրել է գյուղի գյուղապետին՝ կից ներկայացնելովկատարված նկարահանումները:
Գյուղապետը համոզվելով, թե ինչպիսի ծանր դրության մեջ է հայտնվել գյուղի բնակչությունը՝ առանց խմելու ջրիխողովակաշարերի և անանցանելի փողոցների, վերջինս ընդունելով կատարված իրավախախտման լուրջհետևանքները հասարակության համար, հանձն էր առել վերանորոգել խողովակները և վերացնել առաջացածհետևանքները:
Արարատի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Արարատի ընդունարանի կողմից կարճժամանակաընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերանորոգվեցին իրավախախտման հետևանքովգյուղում առաջացած անսարք և անանցանելի փողոցները, ինչպես նաև գյուղի բնակիչների համար վերականգնվեցխմելու ջրի խողովակները:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել