Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Երեխայի մահվան մեջ մեղադրվողի փաստաբանի համոզմամբ` դիահերձման եզրակացությունները լիարժեք չեն

Մի շարք փաստաթղթեր քրեական գործին կցելու միջնորդությամբ հունվարի 27-ին հանդես եկավ 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Լիլիթ Վարդանյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր նշյալ քրեական գործի դատաքննությունը, որպես մեղադրյալ բացի Լիլիթ Վարդանյանից ներգրավված է նաև բժիշկ Զարինե Այվազյանը:

Գիվի Հովհաննիսյանի ներկայացրած փաստաթղթերը վերաբերում էին բժշկական հաստատություն երեխայի ընդուման օրվա և հաջորդ օրերին կատարված գործողություններին, բժշկի և բույժքույրերի պարտականությունների ու իրավունքների հստակեցմանը:

Հիշեցնենք` 2012թ. դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը ջերմություն է ունեցել և ցնցումների մեջ եղել, շտապօգնության միջոցով տեղափոխել է հիվանդանոց, իսկ մահացել՝ 2013թ. հունվարի 2-ին:

Ըստ փաստաթղթերի` բժիշկն պատշաճ կերպով կատարել է իր պարտականությունները: Բացի այդ փաստաբանը ներկայացրեց մի եզրակացություն` մակագրված նույն բժշկական հաստատության մանկաբույժ, պրոֆեսոր Ա.Սարգսյանի կողմից, ով կարծիք է հայտնել, որ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը թերի է: Որպես օրինակ` փաստաբանը մեջբերեց այն փաստը, որ ըստ հաստատված կարգի դիահերձման ընթացքում երեխայի թոքերից պետք է վերցրվեր առնվազն 5 կտոր, սակայն վերցրվել է 2-ը: Միաժամանակ պրոֆեսորը նշել է, որ երեխայի բուժումն ու ախտորոշումը ճիշտ է կատարվել:

Այս փաստաթղթերը քրեական գործին կցելու միջնորդությանը դեմ չառարկեց մեղադրող դատախազը, իսկ տուժող կողմի ներկայացուցիչները խնդրեց ժամանակ տրամադրել դրանց ծանոթանալու, այնուհետև նոր կարծիք հայտնելու համար: Ընդմիջումից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն առարկեց 3 փաստաթղթերը կցել քրեական գործին, այդ թվում` պրոֆեսոր Սարգսյանի գրությունը: Շեշտելով, որ առկա է սուբյեկտիվ մոտեցում:

Դատարանը քննություն առնելով Գիվի Հովհաննիսյաի միջնորդությունը` գտավ, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման: Դատավոր Լևոն Ավետիսյանը նշյալ փաստաթղթերը կցեց քրեական գործին:

Արթուր Սաքունցը հայտարարեց, որ դատարանը ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել պաշտպանական կողմին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել