Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ես երեխու արյուն ծախող չեմ». Վարդան Պետրոսյանի գործով տուժողի հայտարարությունը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 26-ին հայտարարություն արեց Վարդան Պետրոսյանի գործով տուժող Արթուր Հակոբյանը՝ նշելով, որ չի հավատում ամբաստանյալի և նրա փաստաբանների պնդումներին:

Տուժողը անդրադարձավ հաշտեցմանը գործընթացին. «Իրանք հաշտեցում պատկերացնում են իմ դեմ պայման դնելով, որ ես մեղավոր լինեմ, իսկ Վարդանը բաց ճակատով դուրս գա: Երկու երեխա տվեց սպանեց, մի երեխուն հաշմանդամ դարձրեց, հլը մի հատ էլ ծափահարում են դատարանում: Հարգելի դատարան, Վարդանի ու փաստաբանի բոլոր ասածները սուտ են: Մեր երեխաներին նրա համար չէիք բերել, որ տար սպաներ ու գնար, մի հատ էլ իրա ճակատը պաչենք: Կգա էդ օրը, երբ նա դուրս կգա ու կնայի իմ աչքերի մեջ, ես շատ հարց ունեմ նրան տալու: Պատիժը վեց կլինի, թե վեց ու կես տարի, Վարդան Պետրոսյանին շատ քիչ է: Ես երեխու արյուն ծախող չեմ»,- ասաց տուժողը:

Մթնոլորտը լարվեց տուժողի հայտարարության ընթացքում, նիստերի դահլիճում քաղաքացիներից մեկը տեղից ելույթ ունեցավ, ինչը զայրացրեց Արթուր Հակոբյանին, դատավորի հրահանգով կարգադրիչները հեռացրին կարգը խախտած քաղաքացուն:

Այնուհետև ռեպլիկի կարգով ելույթ ունեցան Վարդան Պետրոսյանի երկու փաստաբանները՝ Սամվել Ջաղինյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք` ըստ մեղադրական եզրակացության Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայով հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասի: Մահացել է երկու քաղաքացի, այդ թվում՝ Արթուր Հակոբյանին որդին, ևս չորսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ հեղինակի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել