Ինչպես Մեծ Բրիտանիայում ընդունվեց մարմնավաճառների իրավունքների պաշտպանության օրինագիծը

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում, երբ քննարկվում էր հասարակաց տների մարմնավաճառների իրավունքների պաշտպանության օրինագիծը, ոմանք կասկածում էին, թե կընդունվի՞ արդյոք այդ օրինագիծը: Վճռական խոսքն ասացին հենց իրենք` հնագույն արհեստի ներկայացուցիչները: Նրանք պահանջեցին, որ իրենց իրավունքները հավասարեցվեն սպասարկման ոլորտում աշխատողների իրավունքներին և հայտարարեցին, որ օրինագիծը մերժելու դեպքում կհրապարակվեն այն օրենսդիրների անունները, որոնց «բավականին լավ են ճանաչում»: Օրինագիծն ընդունվեց: Պալատի անդամներից 130-ը քվեարկեցին կողմ և միայն 50-ը՝ դեմ:

***

Վաղնջական ժամանակներում արքայի հորինած երգերը գրադատելու համար քննադատին բանտ են նետում: Պատժի ժամկետը լրանալուց հետո խեղճ քննադատը նորից է հրավիրվում «նորին մեծություն» հեղինակի մոտ:

– Դե, սիրելիս, այս անգամ ի՞նչ կասեք իմ ստեղծագործության մասին, – հարցնում է արքան:
Քննադատը խոր հոգոց հանելով՝ դառնում է արքային և ասում.

– Ձե՜րդ մեծություն, խնդրում եմ կրկին բանտարկել ինձ:

***

1885 թվականին Օսլոյում վախճանվեց Նիկոլսոն անունով մի փաստաբան: Երբ նոտարի ներկայությամբ բացեցին կտակը, որդիները զարմանքից քարացան:

Իր ողջ կարողությունը պատվարժան փաստաբանը թողել էր… հեծանիվներ գնելու և դրանք երեխաներին նվիրելու նպատակին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել