Արդարության հաղթանակը

2009 թվականի հունիս ամսին ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն էդիմում Աշտարակ քաղաքի բնակիչ Ա. Ասատրյանը՝ խնդրելով իրականացնել վերջինիս շահերի պաշտպանությունը: Այսպես. համայնքի գյուղապետարանի նախկին հաշվապահ Ա. Ասատրյանն արդեն երկու տարի էր, ինչ ազատվել էրաշխատանքից, սակայն գյուղապետը բացեիբաց հրաժարվում էր իր նախկին աշխատողին տրամադրել ո՜չ վերջինիս աշխատանքային գրքույկը, ո՜չ օրենքով հասանելիք վերջնահաշվարկը և արձակուրդայինը: Երկու տարվաընթացքում քաղաքացի Ա. Ասատրյանը բազմիցս դիմել էր վերոնշյալ համայքի գյուղապետին, սակայնսպառնալիքներից ու կոպիտ մերժումներից բացի, ոչինչ չէր ստացել: Աշխատանքային հարցը վերածվել էրանձնական թշնամանքի, որը գնալով խորանում էր: Քաղաքացին գիտակցում էր, որ իր իրավունքները կոպտորեն ևանամոթաբար ոտնահարվել են, բայց ու՞մ դիմել, ի՞նչ անել:

Որքան մեծ էր քաղաքացի Ա. Ասատրյանի ուրախությունը, երբ տեղեկացավ Արագածոտնի մարզի Շահերիպաշտպանության և աջակցության կենտրոնի մասին: Նա անմիջապես դիմեց Արագածոտնի ՇՊԱԿ: Ուսումնասիրելովբոլոր փաստաթղթերը` ՇՊԱԿ-ի իրավաբաններն անմիջապես ձեռնամուխ եղան համապատասխան ուղղիչմիջոցառումների ձեռնարկմանը, քանի որ դեպքը կոռուպցիոն էր (պաշտոնեական լիազորությունների չարաշահում,որը սահմանված է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով):

ՇՊԱԿ-ի կողմից համայնքի ղեկավարին ուղղված գրություն կազմվեց` պահանջելով տրամադրել քաղաքացուաշխատանքային պայմանագրի մեկ օրինակը, աշխատանքային գրքույկը և տեղեկություն՝ վճարովի արձակուրդի ևվերջնահաշվարկի գումարի մասին: ՇՊԱԿ-ի միջամտությունը տվեց իր ցանկալի արդյունքը: Նշենք, որ այդ ընթացքումՇՊԱԿ-ի աշխատակիցները հեռախոսով ևս կապնվեցին համայնքապետի հետ` հիշեցնելով գրությանըպատասխանելու օրենքով սահմանված ժամկետների մասին: Համայնքի ղեկավարը, օրենքով սահմանվածժամկետում, իր պատասխան գրությանը կից ՇՊԱԿ-ին տրամադրեց քաղաքացու աշխատանքային գրքույկը,վերջնահաշվարկի գումարի փոխանցման բանկային անդորրագիրը, աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը: Այսամենը ՇՊԱԿ-ը հանձնեց քաղաքացուն: «Ես անչափ գոհ եմ ՇՊԱԿ-ի կատարած աշխատանքից, նման կենտրոններիգործունեությունն անհրաժեշտություն է մեր օրերում», – իր շնորհակալական խոսքում ասաց Ա. Ասատրյանը:

Չափազանց պարտավորեցնող է այն հանգամանքը, որ ի շնորհիվ Արագածոտնի ՇՊԱԿ-ի, քաղաքացու մոտվերականգնվեց հավատն արդարության և օրենքի նկատմամբ, քանի որ վերականգնվեց քաղաքացու խախտվածիրավունքը: Արագածոտնի ՇՊԱԿ-ը մեկամսյա ժամկետում քաղաքացու օգին լուծեց շուրջ երկու տարի տևած ևանլուծելի թվացող հարցը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել