Որտե՞ղ են «անցենզուր խուլիգանական հայհոյանքները տրվել». Զավեշտալի դատական գործեր

Պատասխանողը առարկեց հայցի դեմ ու հայտնեց, որ ինքը գրանցված է 2-րդ հարկի բնակարանում, որը ծանրաբեռնված է և իր ամուսնուց ունի 7-ամսյա հղիություն:

(Դատական նիստի արձանագրությունից)

Կանչված վկան այլ ցուցմունք տվեց, չնայած այլ կապակցությամբ էր նա ծանուցագրվել ցուցմունք տալու:

(Հարցաքննության արձանագրությունից)

Դատարանը հաշվի է առել, որ անցենզուր խուլիգանական հայհոյանքները տրվել են ոչ թե հասարակական վայրում, այլ թաղի անասնաշուկայում, որն իր մեջ միշտ էլ պարունակում է խուլիգանական հատկանիշներ:

(Դատավճռից)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել