Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Դատը կվերջանա, մենք կկանգնենք իրար առջև». Վարդան Պետրոսյանը` տուժողներին

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վարդան Պետրոսյանի դատական գործը: Նիստին դատավորը որոշեց ընդունել նախորդ դատական նիստին ներկայցված քաղ հայցը, որով տուժող կողմի ներկայացուցիչները Վարդան Պետրոսյանից պահանջում են 12 մլն 500 հազար ՀՀ դրամ:

Դատակն նիստին դիրքորոշում հայտնեց Վարդան Պետրոսյանը: Նա բավականին հուզված ելույթ ունեցավ, պնդեց, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին փորձել է հաշտության գալ տուժողների հետ, սակայն ապարդյուն, նա ասաց, որ բավականին գումար արդեն տրամադրել է տուժողներին, դատավորը հետաքրքրվեց, թե որքան գումարի մասին է խոսքը. «Իմ ազգականները տուժող կողմին տրամադրել են 20 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար»,- ասաց ամբաստանյալը, իսկ տուժող Արթուր Հակոբյանը տեղից հայտարարեց. «Սուտ ա ասում», այս հանգամանքը վրդովվեցրեց Վարդան Պետրոսյանին. «Դուք կարող եք նայել դեմքիս ու ասե՞լ, որ ես սուտ եմ խոսում: Նա, ով հաշտեցում է ուզում, փնտրում է ճանապարհներ, ով չի ուզում, փնտրում է պատճառներ` չհաշտվելու: Ես ամեն ինչ արել եմ հաշտվելու համար, երբ որ ես ասում եմ, որ կյանքս կտամ Տաթևիկի համար, ասում են` դու դերասանություն ես անում: Եթե ուզում եք դատարանով գումարները վերցնել, վերցրեք, բայց վաղը դատը կվերջանա, դատավորը կգնան, փաստաբանները կգնան, մենք կկանգնենք իրար առջև»,- հայտարարեց Վարդան Պետրոսյանը:

Հայցադիմումը ընդունելուց հետո Վարդան Պետրոսյանի իրավունքների պաշպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարերց, որ այն ամբողջությամբ չեն ընդունում այն:

Հայտարարությամբ փորձել հանդես գալ տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը` նշելով, որ ամբաստանյալի կողմը փորձել է գործարքի մեջ մտնել տուժողների հետ` պայմանով, որ այդ մասին իրեն չեն ասի:

Տուժող Էմմա Հակոբյանը խոստովանեց, որ գումար տրվել է իրենց` 20 հազար ԱՄՆ դոլարի չափով:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել