Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը ի կատար է ածվել

Աբովյան քաղաքի բնակիչ տիկին Գոհարը տարիներ առաջ պարտքով խոշոր գումար էր տվել իր ծանոթներից մեկին: Ինչ-ինչ պատճառներով պարտապանը իրեն այդ գումարը չէր վերադարձրել: Գումարի բռնագանձման պահանջով՝տիկինը դիմել էր դատարան և վերջինիս հայցը բավարարվել էր: ՀՀ արդարադատության նախարարությանդատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համապատասխան բաժանմունքը հարուցել էրկատարողական վարույթ, որի արդյունքում գումարի մի մասը բռնագանձվել էր պարտապանից և տրվել էր տիկին Գոհարին: Շահառուի պնդմամբ, ԴԱՀԿ աշխատակիցները 2009թ. դեկտեմբերի սկզբին իրեն հրավիրել էին իրենց մոտև պարտադրել, որ նա գրավոր դիմում գրի, խնդրելով ԴԱՀԿ-ին դադարեցնել կատարողական գործողությունները,քանի որ նա այլևս պահանջներ չունի պարտապանի նկատմամբ: Ճնշման արդյունքում շահառուն գրել էր այդդիմումը և այն թողել բաժանմունքի պետի մոտ: Այնուհետև, տանը տիկին Գոհարը հասկացել էր, թե վերը նշվածքայլն իր համար ինչպիսի բացասական հետևանքներ կարող էր առաջացնել: Տիկնոջ կարծիքով պարտապանըկաշառել էր ԴԱՀԿ-ի աշխատակիցներին, որպեսզի նրանք ճնշում գործադրեն իր վրա: Չիմանալով ուր դիմել՝ նադիմել էր Աբովյան քաղաքում գործող “Նարեկ” հեռուստաընկերություն՝ իր նկատմամբ կատարված անօրինականգործողությունները հեռուստաընկերության միջոցով բարձրացնելու նպատակով: Հեռուստաընկերությունում իրենխորհուրդ էին տվել դիմել Կոտայքի մարզի ՇՊԱԿ:
Ուսումնասիրելով գործը և ծանոթանալով գործում առկա նյութերին՝ Կոտայքի ՇՊԱԿ-ը այս դեպքը դիտարկում էրորպես հնարավոր կոռուպցիա, քանի որ շահառուի կարծիքով պարտապանը կաշառել էր ԴԱՀԿ-ի պաշտոնատարանձանց, որպեսզի նրանք ճնշում գործադրեն իր վրա և կարճեն կատարողական վարույթը՝ առանց այն իր ավարտինհասցնելու, այսինքն՝ առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռն ի կատար ածելու:
Հասկանալով իրավիճակի լրջությունը Կոտայքի ՇՊԱԿ-ի տնօրենը անհապաղ մեկնել էր Աբովյան քաղաք և գործիհանգամանքները պարզելու համար՝ հանդիպել քաղաքացու հետ: Այնուհետև, ՇՊԱԿ-ի տնօրենը քաղաքացու հետմիասին այցելեցին ԴԱՀԿ բաժանմունք և այնտեղ հանդիպեցին տիկնոջ գործը վարող հարկադիր կատարողի հետ:Հանդիպման արդյունքում` ՇՊԱԿ-ի տնօրենի ներկայությամբ շահառուն գրավոր դիմում գրեց բաժանմունքիհամապատասխն պաշտոնատար անձի անունով՝ պահանջելով անհետևանք թողնել նշված դիմումը և շարունակելկատարողական գործողությունները: Ներկայիս դրությամբ ԴԱՀԿ-ն շարունակում է կատարողականգործողությունները և հույս ունենք, որ մոտ ժամանակներում տիկնոջ գումարն ամբողջությամբ կվերադարձվի իրեն:
Կոտայքի մարզի Շահերի պաշպանության և աջակցության կենտրոնի արագ արձագանքման արդյունքում կանխվեցշահառուի իրավունքների հնարավոր խախտումը: Նշվածի արդյունքում շահառուն իր անկեղծ շնորհակալությունըհայտնեց ՇՊԱԿ-ի աշխատակիցներին և խոստացավ ՇՊԱԿ-ի վերաբերյալ տեղեկությունները հաղորդել իրծանոթներին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել