Սեյրան Օհանյանը կմեկնի Գյումրի

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 13-ին կմեկնի Գյումրի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, նա նաև տեղեկացրել է. «Նախարարը հանդիպում կունենա Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ: Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՌԴ-ի` իր պաշտոնակցի հետ: Ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտել կատարված հանցագործությունը: Ավելին` խոստացել ամեն ինչ անել հանցագործության հանգամանքների լիարժեք բացահայտման համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել