Նորություններ

Ինչպես է կինը նկարագրում իրեն բռնաբարել ցանկացող տղամարդում

Ներկայացնում ենք հատվածներ զավեշտալի դատական գործերից.

Ինձ անպայման բռնաբարելու ստոր և ճղճիմ նպատակներ հետապնդող երիտասարդը շատ գեղեցիկ արտաքինով, բարեհամբյուր դեմքով, սլացիկ հասակով, առնական տեսքով, ինտելիգենտային ակնոցներով և թիկնեղ բեղերով մի շատ սքանչելի տղամարդ էր: Այլ մանրամասներ չեմ հիշում, քանի որ ես շատ էի շփոթվել բռնաբարվելու վտանգի վախից:

(Ցուցմունքից)

Անկախ բուժող բժիշկների, դատաբժշկական փորձագետների եզրակացությունների, նրա հարազատների պնդումների, որոնք նրան խնամել են հիվանդանոցում, ես գտնում եմ, որ նրան սպանել են, քանի որ ինքը միշտ ասում էր. «Ես դեռ երկար եմ ապրելու»: Հետևաբար, այդքան շուտ չէր մահանա:

(Գանգատից)

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել