Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալներին թույլ չտվեցին հայտարարությամբ հանդես գալ

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալները վերաքննիչ բողոք էին ներկայացրել: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ (դատավորներ` Արմեն Դանիելյան և Սևակ Համբարձումյան) տեղի ունեցավ առաջին դատական նիստը:

Նախ դատարանը կողմերին բացատրեց բացարկի իրավունքը, բացարկներ չհայտնվեցին: Այնուհետև ներկայացվեց բողոքարկվող դատական վճիռը` կայացված Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից, հոկտեմբերի 17-ին:

Ըստ ընթացակարգի` ձայնը տրվեց փաստաբաններին և ամբաստանյալներին, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց վերաքննիչ բողոքի հիմնավորումները: Հիմնավորումներ հասցրեցին ներկայացնել մի քանի ամբաստանյալներ և փաստաբաններից երկուսը:

Այսօր հայտարարություն արեց ամբաստանյալ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, նա նշեց, որ ինքը ու իր ընտանիքը ճնշումների է ենթարկվում իշխանության կողմից, դատարանը կանխեց նրա հայտարարությունը:

Ամբաստանյալներից Արմեն Հովհաննիսյանը նույնպես ցանկություն հայտնեց հայտարարությամբ հանդես գալ, բայց դատարանը նրան թույլ չտվեց` պատճառաբանելով, որ նրա փաստաբանը Արա Զաքարյանը դատական նիստին ներկա չէ, ամբաստանյալը հրաժարվեց պաշտպանի ծառայություններից, սակայն դատարանը կրկին նրան հայտարարության հնարավորություն չտվեց:

Այսքանով դատական նիստը ընդհատվեց, այն կշարունակվի 2015թ. հունվար ամսին: Ի դեպ, նիստի կարգը ապահովում էին մեկ տասնյակից ավելի կարգադրիչներ, նիստից հետո վիճաբանություն ծագեց նրանց և լրագրողների միջև:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել