Որքա՞ն գումար է պաշտոնապես հայտարարագրել դատավոր Խաչատուր Խաչատրյանը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Ռաֆիկի Խաչատրյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականի փետրվարի 27-ից:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2011 թվականի դատավոր Խաչատրյանը հայտարարագրել է 4,000,000 ՀՀ դրամ և 16,000 ԱՄՆ դոլլար, որը հարկային տարվա վերջում աճել է, դառնալով՝ 20,000 ԱՄՆ դոլլար: 2011 թվականին պաշտոնատար անձի եկամուտները կազմել են 6,032,553 ՀՀ դրամ, որից 5,114,553 ՀՀ դրամը՝ որպես աշխատանքի վարձատրությունը, իսկ 918,000 ՀՀ դրամը՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար:

Պաշտոնատար անձը 2012 թվականի սկզբին հայտարարագրել է 4,000,000 ՀՀ դրամ և 20,000 ԱՄՆ դոլլար, որը տարվա վերջին աճել է, դառնալով՝ 22,000 ԱՄՆ դոլլար: Նույն ժամանակահատվածում պաշտոնատար անձի դրամական եկամուտները կազմել են 6,124,888 ՀՀ դրամ, որից 5,206,888 ՀՀ դրամը՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 918,000 ՀՀ դրամը՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար:

2013 թվականի սկզբին դատավորը հայտարարագրել է 4,000,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում աճել է, դառնալով՝ 5,000,000 ՀՀ դրամ, ինչպես նաև 22,000 ԱՄՆ դոլլար, որը մնացել է անփոփոխ: Պաշտոնյան հայտարարագրել է 6,272,835.00 ՀՀ դրամի չափով դրամական եկամուտ, որից 5,354,835-ը կազմել է աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները, իսկ 918,000 ՀՀ դրամը՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար:

Պաշտոնատար անձի հետ որպես փոխկապակցված անձ ներկայացված է Խ. Խաչատրյանի կինը՝ Արմինե Ռոբերտի Զաքարյանը: Վերջինս 2011 թվականին հայտարարագրել է 12.000 ԱՄՆ դոլլար, որը մինչև 2013 թվականի վերջը մնացել է անփոփոխ: 2013 թվականի ընթացքում Արմինե Զաքարյանը հայտարարագրել է նաև 480,000 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Հիշեցնենք նաև, որ դատավոր  Խաչատուր Ռաֆիկի Խաչատրյանը այսօր ձերբակալվել է 20 հազար ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու պահին:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ