Գևորգ Դանիելյանի ղեկավարման ընթացքում ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնն ակտիվ գործունեություն է իրականացրել. Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Տեղեկացա, որ սկսվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի ընտրությունների գործընթացը: Որպես կողմնակի դիտորդ նշեմ, որ ամբիոնի վարիչ Գ. Դանիելյանի ղեկավարման ընթացքում ամբիոնն ակտիվ գործունեություն է իրականացրել և տեսանելի ձեռքբերումներ է ունեցել գիտաուսումնական նյութերի պատրաստման ոլորտում (ՀՀ վարչական իրավունքի ուսումնական ձեռնարկ, Վարչական վարույթի և դատավարության ուսումնական ձեռնարկ և այլն), ներգրավված է եղել իրավաստեղծ գործունեությանը (օրինակ՝ ՎԻՎՕ նախագծի մշակման ոլորտում), ամբիոնն ակտիվ համագործակցել է նաև ՀՀ-ում գործող միջազգային կառույցների հետ: Միայն իրավաբանական հանրությունում ծանրակշիռ խոսք ունեցող իրավագետի և լավ վարչարար ղեկավարի դեպքում գիտական ամբիոնը կարող է ունենալ հաջողություններ: Լիահույս եմ, որ պ-ն Գ. Դանիելյանը շարունակելու է սկսած գործունեությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել