Նորություններ

Արդարադատության ակադեմիայի առաջին շրջանավարտները ստացան դիպլոմներ

Դատախազական և դատական համակարգը կհամալրվի նոր անդամներով: Այսօր Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հաստատության առաջին շրջանավարտների`դատավորների և դատախազների թեկնածուների դիպլոմների հանձնման արարողությունը:

Դիպլոմները շրջանավարտներին հանձնեց ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: Միջոցառմանը ներկա էին դատական իշխանության, դատախազության և կառավարության ներկայացուցիչներ:

Այս տարի Արդարադատության ակադեմիայում 8.5 ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 20 անձ, որից 11-ը՝ քաղաքացիական, 8-ը՝ քրեական, 1-ը՝ վարչական մասնագիտացմամբ, ինչպես նաև դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 15 անձ, որոնցից ուսուցումն ավարտել են 11-ը: Ուսուցումն իրականացվել է 2014թ. մարտի 17-ից նոյեմբերի 28-ը՝ հինգ հատվածով: Ուսումնառության ժամկետի տևողությունը կազմել է 1010 ակադեմիական ժամ, որից 450 ժամը դասընթացներն էին, 60 ժամը` քննաշրջանը, 480 ժամը` փորձաշրջանը, 20 ժամը` հրավիրյալ մասնագետների դասախոսությունների ժամաքանակը:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել