Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ամբաստանյալը պատմեց 1 մլն ԱՄՆ դոլարի պարտքի, Վանո Սիրադեղյանի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Ֆինանսական բուրգի» գործը:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն ցուցմունքում նշեց, որ գործով ներգրավված 7 տուժողներից շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարի չափով գումարներ է վերցրել, այդ գումարները ներդրել է հանքարդյունաբերության գործունեության մեջ: Նա նշեց, որ գործով տուժող ներգրավված Արտակ Գալստյանն իրեն առաջարկել է գնել Բաղրամյան 77/8 տարածքը. «Իմ ամեն էս վիճակը սկսվեց նրանից, երբ ես առա Բաղրամյանի տարածքը 250 հազար ԱՄՆ դոլարով, 180 հազար գումար ծախսեցի, մի 50-60 հազար ԱՄՆ դոլար էլ աշխատացնելով տուժեցի: Հետո իմացա, որ փաստի առաջ եմ կանգնել, տունը փլատակ վիճակում էր, ես ոչ մի լուծում չունեի: Չէի ուզում բանկ դնեի: Իմ գլոբալ խրվելու վիճակը սկսել է Բաղրամյանի տարածքը գնելուց, ես մոտ 450 հազար ԱՄՆ դոլար ծախսել եմ այս տարածքի վրա, բայց ծախել 100 հազար ԱՄՆ դոլարով»:

Ամբաստանյալի խոսքերով` Արտակ Գալստյանն իրեն ասել է, թե իր ետևում կանգնած են բարձրաստիճան ոստիկաններ. «Նա ասել է ինձ, որ իրա մեջքին կանգնած են Վանո Սիրադեղյանն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, և որ ես էլ միանամ իրեն, օգնեմ, որ ինքը կարողանա Ներսես Նազարյանի և Կարեն Բաբախեկյանի իրա բեռարով ասած, գեներալիտետին գործից հանի և ինչ ունեն-չունեն ձեռքից խլեն: Բնական է ես չհամաձայնվեցի իրա կեղտոտ խաղերին մասնակցելու: Նա ունենալով, ըստ իր ասածի, Վանո Սիրադեղյանի և այլ պաշտոնյաների, այդ թվում ոստիկանության բարձրաստիճան գեներալների հովանավորությունը, դարձել է անպատժելի: Այս բուրգ կոչեցյալը ամբողջովին արտակի հնարածն է, դրա համար հենց հատուկ քննչականում իրան մականուն էին դրել Բուրգի ճարտարապետ»,- ասաց Արթուր Անդրեասյանը:

Այնուհետև նա պատմեց, որ Արտակին ճանաչել է մոտ 10 տարի. «Նրան ճանաչել եմ որպես Վանո Սիրադեղյանի Արտակ, ինքն էր այդպես ներկայանում և ասում, որ КГБ-ի դպրոց է ավարտել: Ես չգիտեմ, թե արտակը ինչ է աշխատել նախկին Ներքին գործերի նախարարության պետ Վանո Սիրադեղյանի մոտ, բայց ինձ ասել են, որ եղել է Վանոյի աջ ձեռքը: Ինքը ասել է, որ Վանո Սիրադեյանի վստահված անձն է Հայաստանում: Հետագայում մի 6 տարի Արտակը անհետացավ, նրա մասին տեղեկություն չունեի: Հետո 2010թ.-ին Արտակը հայտնվեց, կպավ ինձ, եղավ իմ ամուսնության քավորը»: Ամբաստանյալը նույնիսկ պնդեց, որ Վանո Սիրադեղյանը «Սկայպ»-ի միջոցով շփվում էր Վանո Սիրադեղյանի հետ:
Արթուր Անդրեասյանը թեև նշում էր, որ գործի ետևում կանգնած են «ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ», սակայն իր ողջ ցուցմունքի ընթացքում նա այդ ոստիկաններից ոչ մեկի անունը չարտաբերեց:

Արթուր Անդրեասյանի փաստաբանից` Մնացական Սարգսյանից փորձեցինք ճշտել, թե ինչ պաշտոնյաների մասին է խոսքը և ինչպես է Վանո Սիրադեղյանը, լինելով միջազգային հետախուզման մեջ, ամբաստանյալի խոսքով` ազդել այս գործի վրա, պաշտպանը տեղեկություն չուներ. «Չգիտեմ, այդ հարցը ավելի շատ Արթուրին պետք է ուղղեք, ես տեղեկություն չունեմ»,- նշեց փաստաբանը:

Տուժող Արտակ Գալստյանի ներկայացուցիչ, փաստաբան Սուսաննա Սարգսյանը նշեց, որ դատաքննության արդյունքում հրապարակված արդյունքները ուսումնասիրելով վկայում են այն մասին, որ ամբաստանյալի տրված ցուցմունքներում էական հակասություններ կան. «Արթուր Անդրեասյանը սկզբից մինչև վերջ, ինչ ասում է Արտակ Գալստյանի մասին ստում է: Փորձում են ինչ-ինչ տոներ, գույներ ավելացնել ցուցմունքներին, դա է ընֆամենը: Անընդհատ Արտակի անունը շոշափելով մի միտում ունի` ամեն կերպ իրական մեղավորների դեմքերն ու դերերը թաքցնելով: Իմ կարծիքն է, որ դա հենց իր հովանավորներն են` Բաբակեխյանները, Նազարյանները: Տրամաբանորեն վերլուծելով ցուցմունքները, տեսարանը գալիս է համապատասխանում է նրան, որ իրականում Արթուր Անդրեասյանը պարտքեր է ունեցել հենց մեր գեներալ մասսային, չի կարողացել վճարել, թե ինչ խնդիր է ունեցել նրանց հետ, ունեցվածքը նրա ձեռքից խլել են` գումարային և գույքային տեսքով, հայտնվել է այս վիճակում ու ունենք տուժողներ»,- ընդգծեց փաստաբանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել