Ինչո՞ւ են մեր լրատվամիջոցները ոչ հավաստի տեղեկատվություն տարածում. փաստաբան

Փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն անդրադարձել է երեկ լրատվական դաշտում տարածված այն մոլորությանը, որ այսուհետ աղբը թափելու համար քաղաքացիները կտուգանվեն 20 000 – 30 000 ՀՀ դրամի չափով: Նա գրել է.

«Բայց ինչո՞ւ են մեր լրատվամիջոցները ոչ հավաստի տեղեկատվություն տարածում. «… ԱՅՍՈՒՀԵՏ չնախատեսված վայրում աղբը թափելու համար կտուգանվեք…»:
ԱՅՍՈՒՀԵՏ-ը գործում է դեռևս 2006 թվականից, երբ համապատասխան լրացում կատարվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, իսկ այս զանցանքը կատարողները պետք է տուգանվեին լրացումները ուժի մեջ մտնելու պահից:
Այլ է խնդիրը, որ իրավասու մարմինները երեկվանից են որոշել հետևել հոդվածի պահանջի կատարմանը»:

Կարդացեք նաև` Ինչքա՞ն տուգանք է նախատեսված չսահմանված տեղում աղբ թափելու համար

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել