Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ջրծաղիկով հիվանդ զինվոր մահվան դատական գործը կշարունակվի հաջորդ տարի

Այսօր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ջրծաղիկով հիվանդ զինվոր մահվան գործով հերթական նիստին կրկին ներկա չէին տուժող կողմը և փաստաբանը:

Ամբաստանյալներից Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը փոխանցեց, որ պաշտպանական կողմը համաներում կիրառելու դիմում է ներկայացրել. «Քանի, որ համաներում է հայտարարված եղել, դրա համար եկու ամբաստանյալները դիմում գրեցին` միջնորդելով որպեզի նրանց նկատմամբ համաներում կիրառվի, բայց մեղավորության և անմեղության հետ դա ընդհանրապես կապ չունի: Սակայն դատական նիստին ներկա չէր տուժող կողմը, նրանց կարծիքը հաշվի առնելու համար, նիստը հետաձգվեց»,- փոխանցեց տիկին Էլբակյանը:

Նա նաև փոխանցեց, որ հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015 թվականի հունվարի 16-ին, այդ ժամանակ նաև պարզ կլինի ամբաստանյալներին համաներում հայտարարարելու հարցը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել