Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչը տուժողներին խնդրում է հաշտության գնալ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր  դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ վերսկսվեց հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը:

Նիստին պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ առարկություն ներկայացնելուց հետո տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ վերջին օրերին շփվել է տուժողների հետ` խնդրելով, որ հաշտության գնան. «Ես ժամերով զրուցել եմ տուժող կողմի հետ: Խնդրել եմ, որպեսզի կողմերը ձեռնարկեն անհամեմատ ուղիղ հաշտության եզրեր փնտրելու գործողություններ, ես գտնում եմ, որ կարելի է հաշտության գնալ»,- նշեց փաստաբանը:

Դատավորը փորձեց հստակեցնել, թե արդյոք տուժող կողմի ներկայացուցիչը նպատակ ունի քաղհայցից հրաժարվել, ինչին ի պատասխան պարոն Բալոյանը հավելեց, որ դա պարզապես իր կարծիքն է:

Այս առնչությամբ ելույթով հանդես եկավ Վարդան Պետրոսյանը: Նա նշեց, որ ամեն ինչի կգնա, որպեսզի տեղի ունենա հաշտեցում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել