Հայկ Կյուրեղյանը կրկին ոտքի չկանգնեց դատարանում

Հայկ Կյուրեղյանի գործով դատաքննության ընթացքում ամբաստանյալը կրկին ոտքի չկանգնեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երբ նիստերի դահլիճ մտավ դատավորը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը նախազգուշացում տվեց ամբաստանյալին` բացատրելով նրա իրավունքները: Այնուհետև Հայկ Կյուրեղյանը նույն վերաբերմունքը դրսևորեց նաև դատավորի հարցերին պատասխանելիս:

Այսօրվա դատական նիստից պարզ դարձավ, որ ամբաստանյալի իրավունքների պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Արա Զաքարյանը: Նա այս նիստին ներկա չէր: Հայկ Կյուրեղյանը ցանկացավ հրաժարվել պաշտպանի ծառայություններից, սակայն նախագահողը նշեց, որ այդ իրավունքից նա կօգտվի պաշտպանի ներկայությամբ: Դատական նիստը հետաձգվեց` նշանակվելով դեկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք` ամբաստանյալը հուլիսի 12-ին կրակոցներ էր արձակել նույն դատարանի շենքի դիմաց: Այդ ժամանակ դատարանում ընթանում էր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստը: Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր տարածքում կայանած մեքենայի վրա, աղաղակել և «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել