Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Աշոտ Առուշանյանը հացադուլ է սկսում

ՀՀ Վերաքննիչ քրեական դատանում այսօր սկսվեց Էդգար Կարաքեշիշյանի և Աշոտ Առուշանյանին գործով դատական վիճաբանությունների փուլը:

Պաշտպանական ճառով հանդես եկավ Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Նա պնդեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ Աշոտ Առուշանյանի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ:

Փաստաբանը շեշտեց, որ դատարանն իր հետևությունները կառուցել է անթույլատրելի ճանաչված ապացույցի վրա: Նա նկատի ուներ գործով մեղադրյալ ներգրավված, ներկայումս հանգուցյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքները. «Նախաքննական մարմնի և Արտաշես Գալուստյանի միջև տեղի է ունեցել գործարք, նա տվել է ցուցմունք ընդդեմ Աշոտ Առուշանյանի, այն հույսով որ ազատ կարձակվի»,- նշեց փաստաբանը:

Այնուհետև փաստաբանն անդրադարձավ քննիչ Մուշեղ Ալեքսանյանի գործողություններին: Նա նշեց. «Դատարանը դատավճիռ կայացնելիս չի անդրադարձել մեղադրական եզրակացության մեջ նշված և ակնհայտ հորինված փաստերին, որոնց վերաբերյալ հուսով եմ կանդրադառնա սույն դատարանը: Այսպես` մեղադրական եզրակացության երկրորդ էջում նշված է, մեջբերում եմ «HSBC» բանկի դիմացից Առուշանյանը Կարաքեշիշյանին ցույց է տվել սպիտակ գույնի «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան և մատնացույց արել ավտոմեքենան վարող և գումար տեղափոխող անձին` Մանուկյանին: Տվյալ դեպքում հարց է առաջանում` արդյոք քննիչ Ալեքսանյանը իր մասնագիտությունը սխալ է ընտրել ֆանտաստ գրող դառանալու փոխարեն, դարձել քննիչ»,- այնուհետև փաստաբանը շարադրեց այլ հանգամանքներ, որոնք իր խոսքերով խեղաթյուրված են քննիչի կողմից:

Նա նաև շեշտեց, որ դատաքննության արդյունքում չի գտնվել մի փաստ, ըստ որի` Էդգար Կարաքեշիշյանը, Աշոտ Առուշանյան ու Արտաշես Գալուստյանը հեռախոսազրույց են ունեցել. «Չկա մի փաստ, որ նրանց հեռախոսահամարները նույն տարածքում սպասարկված լինեն. միայն այս փաստը բավարար է, որ հերքման համարվի, որ նրանք երեք օր հանդիպել են ու գոնե մի բառ են հայտնել Առուշանյանին»,- եզրահանգեց փաստաբանը:

Այսօր պաշտպանի ճառը ընդմիջվեց, աշխատանքային օրվա ավարտի առնչությամբ: Աշոտ Առուշանյանը հայտարարեց, որ սկսում է հացադուլ: Այսպիսով նա միացավ մինչ այս հացադուլ սկսած իր ընտանիքի անդամներին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել