Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Բողոքի ակցիա դատարանի դիմաց

56,4 միլիոնի գողության մեջ որպես օժանդակող մեղավոր ճանաչված Աշոտ Առուշանյանի հարազատներն ու ընկերներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, որը քննում է նշյալ գործը:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ` պահանջելով կայացնել արդարացի դատավճիռ:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ Էդգար Կարաքեշիշյանին և Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Աշոտ Առուշանյանին 5 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս:

Այս պահին դատարանում սկսվել է դատական վիճաբանությունների փուլը, պաշտպանական ճառով է հանդես գալիս Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Իրավաբան.net

DSC05415DSC05417DSC05418

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել