Անջեյ Կասպշիկին է ներկայացվել կործանված ուղղաթիռի հարցում ՀՀ ՊՆ դիրքորոշումը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

«Դավիթ Տոնոյանը կարևորել է ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը օդաչուների ճակատագրի հստակեցման և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով: Ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի հարցով ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էր դիմել Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը: Սակայն մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից որևէ պատասխան չի ստացվել»,- գրել է պարոն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել