Սերտացում` ազատ տեղաշարժման հաշվին. ոստիկան-ցուցարար փոխհարաբերությունների բաժանարար գիծը

Նոյեմբերի 12-ին ոստիկանությունը «Դեմ եմ»-ի ակցիայի մասնակիցներին թույլ չտվեց անցել մայթն ու բողոքի ցույցն անցկացնել Ֆինանսների նախարարության շենքի դիմաց, փոխարենը թույլ տվեց մոտենալ ՀՀ կառավարության շենքին:

Մինչ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ակտիվիստներին հորդում էր ոստիկանների հետ «սերտենալ», ոստիկանության մեկ այլ աշխատակից` կոչումով գնդապետ, ցուցարարներին հրահանգում էր իրենից հնարավորինս հեռու մնալ. «Ես եմ ստեղ որոշողը, լա՞վ լսեցի՛ր»,- դիմում էր նա ակտիվիստնին: Սահմանադրական դատարանի դիմաց հաջորդ օրը կրկին լարված էր, այս անգամ կրկին ոստիկանները դեմ էին, որ քաղաքացիները մոտենան շենքին, բախումներն անխուսափելի եղան:

  

Ինչքանո՞վ է իրավաչափ ոստիկանների գործողությունն ակցիաների ընթացքում և արդյոք ոստիկանն իրավո՞ւնք ունի քաղաքացուն արգելել ցույցն անցկացնել պետական մարմնի շենքի մուտքի մոտ: Մանրամասները` նյութում:

Ձևական պահանջներով պետք չի ծանրաբեռնել քաղաքացիներին

Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Կարագյոզյանը նոյեմբերի 12-ին մասնակցել է «Դեմ եմ»-ի ակցիային: Նրա խոսքերով` այս երթի ընթացքում ոստիկանների գործողություններն իրավաչափ չէին. «Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 4-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- փոխանցեց մեր զրուցակիցը` հավելելով, որ նշյալ օրենքի համաձայն՝ վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են: Արա Կարագյոզյանի խոսքերով` ինչպես սահմանադրության, այնպես էլ Մարդու իրավունքների և հինարար ազատությունենրի մասին եվրոպական կոնվենցիան ապահովում է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատությունը:

Ակցիա Ֆինանսների նախարարության մուտքի դիմաց. արգելե՞լ, թե ոչ

Ara Karagyozyan arxivԻնչ վերաբերում է հանգամանքին, որ ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մոտենալ որևէ գերատեսչության շենքին, ապա այս հարցը կարգավորվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով, ըստ այդմ` հավաքն արգելվում է, եթե այն «անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը»:

«ՀՀ ֆինանսների նախարարություն որպես պահպանվող տարածք չի համարվում, և օրենքը չի սահմանափակում, որ ՀՀ ֆինանսների նախարարության մետ հավաք անցկացնելն արգիլվում է»,- շեշտեց իրավախորհրդատուն: Նա եզրահանգեց, որ հավաքների ընթացքում ոստիկանների կողմից սահմանափակվում է նաև քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունք, որն ամրագրաված է ՀՀ Սահմանադրություն 25-րդ հոդվածով:

«Ոստիկանները պահպանել են նաև այլոց իրավունքները»

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն ՄIMG_0119ալխասյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ ոստիկանների գործողությունները, տվյալ պարագայում նոյեմբերի 12-ին` Ֆինանսների նախարարության մոտ իրավաչափ են եղել. «Ոստիկանները գործել են իրավաչափ, քանի որ ապահովել են ոչ միայն ցույցի մասնակիցների, այլև այլոց իրավունքները»,- նշեց պարոն Մալխասյանը:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի փոխանցմամբ` ոստկաններն իրավունք չունեն արգելել ակցիայի մասնակիցների շարժը, եթե վերջիններիս արարքում հանցանք չկա. «Եթե ոստիկանների մոտ կասկածներ չկա, որ պետք է հանցագործություն լինի, կամ նման որևէ խնդիր, ապա քաղաքացիները կարող են մոտենալ գերատեսչության շենքին, եթե իրենք նաև չեն կատարել որոշակի հանցագործության հատկանիշներ պարունակող գործողություններ»,- նշեց տիկին Պետրոսյանը:

Հեղինակ` Գևորգ Թոսունյան
Տեսանյութերը` Զաքար Իսկանդարյանի
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել