Արդյո՞ք բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը նվիրել` առանց բաժնային սեփականության մյուս մասնակիցների համաձայնության. պարզաբանում է նոտարը

-Այո, բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` առանց բաժնային սեփականության մյուս մասնակիցների համաձայնության, միայն հատուցելի օտարման դեպքում` պահպանելով գնելու նախապատվության իրավունքը:

Նոր-Նորք նոտարական տարածքի նոտար Լիլիթ Մուրադյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել