«Սա կոնֆլիկտի էսկալացիային տանող աննախադեպ սադրիչ և նենգ քայլ էր». Գերասիմ Բարսեղյան

Հասարակական-քաղաքական հայտնի վերլուծաբան, քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Երբ ադրբեջանական կողմը խոցում էր ԼՂՀ ՊՆ ուղղաթիռը, բնականաբար, լավ հասկանում էր այդ ճղճիմ և ստոր քայլի հետևանքները: Ակնհայտ է, որ սա միանշանակ կոնֆլիկտի էսկալացիային տանող սադրիչ գործողություն էր: Հետևաբար, ինչու են այդ ստահակները հատկապես հիմա լարում իրավիճակը: Բացատրություններից առավել իրատեսական է թվում այն, որ ըստ էության, նման աննախադեպ սանձարձակ քայլով նրանք փորձում են վիժեցնել բանակցային վերջին ձեռքբերումները: Պարզ է, ադրբեջանի բռնապետը բանակցությունների սեղանի շուրջ ինչ-որ համաձայնությունների է գալիս, հետո երևի թե հասկանում է, որ դրանց գինը կոնկրետ իր համար` հղի է ընդհուպ մինչև իշխանությունը կորցնելու վտանգներով, վերադառնում է «ի շրջանը յուր»: Բնական է, որ իր խնդիրը լուծելու համար չլիներ այս մեկը, նա հերթական ինչ-որ ներգ բան կհորիներ: Համենայնդեպս, վերջին շրջանում մենք բավականին շատ ենք ականատես լինում տարաբնույթ դիվերսիոն հարձակումների և այլ սանձարձակ գործողությունների: Այսպիսով` մեզ համար հետևությունը մեկն է. ցանկացած նման քայլ մեր կողմից պետք է ստանա համարժեք պատասխան: Ցավոք, այլ տարբերակ չկա: Ընդամենը երկու-երեք ամիս առաջ միայն այդպես հնարավոր եղավ լռեցնել իրականության զգացումն ու չափը կորցրած ոսոխին:

Խոնարհվում եմ մեր հերոս տղաների վառ հիշատակի առջև: Սիրտս մի տեսակ մղկտում է, բայց միևնույն է չեմ ուզում զգացմունքներին տուրք տալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել