Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մկրատը վերցրել են ու ձևավորել այս գործը». պաշտպանական ճառեր դատարանում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով պաշտպանական ճառով այսօր հանդես եկավ ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Հիշեցնենք` Աշոտ Աբրահամյանը եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակային ապահովության առանձին ծրագրերի վարչության պետը: Մեղադրական եզրակացության համաձայն նա` Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել է իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Մեղադրող դատախազը միջնորդել է նրան դատապարտել 6,5 տարվա ազատազրկման:

Լիպարիտ Սիմոնյանը դատարանում նշեց, որ եթե դատարանը կգտնի, որ պետք է կայացվի դատավճիռ, ապա Աբրամայանին առաջադրված մեղադրանքի ծավալից և քաղհայցից պետք է հանել մի շարք դրվագներում նկարագրված` որպես յուրացում դիտված գումարներ: Նա մեջբերեց այդ դրվագները:

Փաստաբանը հավելեց, որ իր պաշտպանյալը նախկինում դատապարտված չի եղել և բնութագրվում է դրական հատկանիշներով. «Գտնում եմ, որ Աբրամայանի նկատմամբ պատիժ նշանակելիս կիրառելի է քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները, այսինքն` նրա նկատմամբ պետք է նշանակվի քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված ավելի մեղմ պատիժ: Բացի այդ նա տիրապետում է այնպիսի հիվանդությամբ, որոնք պատիժը կրելը խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին են դասվում»,- եզրահանգեց փաստաբանը:

Այունհետև պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալներ Համլետ Մարտիրոսյանի և Հրանուշ Դանիելյանի պաշտպանը: Մեղադրողը նրանց համար միջնորդել էր 4 տարվա ազատազրկում:

Պաշտպանը շեշտեց. «Իմ պաշտպանյալները մեղադրվում են այնպիսի մի բանում, որ կազմակերպված խմբի անդամ են, սակայն այդպիսի բան չկա, նրանց վերադասի կողմից հանձնարարություն է եղել կազմել ցուցակներ, սակայն մարդիկ զգացել են, որ հանցագործություն է տեղի ունենալու և ինքնակամ հրաժարվել են մասնակից լինել դրան»:

Անդրադառնալով նախաքննական մարմնի գործողություններին փաստաբանն ասաց. «Այս մարմինն իր ֆունկցիաներից դուրս է եկել` մկրատը վերցրել են ու ձևավորել այս գործը: Մարդիկ ոչինչ չեն արել, ինչո՞ւ եք ուզում քրեական պատասխանատվության նրանց ենթարկել: Նրանց պետք է անմեղ ճանաչել»,- եզրահանգեց պաշտպանը` խնդրելով հաշվի առնել ամբաստանյալներից Համլետ Մարտիրոսյանի առողջական վատթար վիճակը, համաբավն ու գործունեությունը:

Ամբաստանյալները պաշտպանական ճառով հանդես չեկան, միացան պաշտպանների ճառերին:

Մյուս կողմերը չէին պատրաստել պաշտպանական ճառը, դատարանը նրանց մինչև նոյեմբերի 20-ը ժամանակ տվեց:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել