Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հացադուլ` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

Այսօր` նոյեմբերի 12-ից Աշոտ Առուշանյանի ընտանիքի անդամները`հայրը, մայրն ու եղբայրը սկսել են անժամկետ հացադուլը ՀՀ նախագահականի դիմաց: Հիշեցնենք` երեկ նրանք նույն վայրում ակցիա իրականացրին, նամակներ հանձնեցին` հասցեագրված ՀՀ նախագահին և ԱԺ 4 խմբակցություններից:

«Միակ մարդը, որ կարող է այս անօրինականությունները վերջ տա` նախագահն է: Այս գործի ետևում հզոր ուժեր են կանգնած, ամեն ինչ անում են, որ Աշոտ Առուշանյանը դատապարտվի»,- Իրավաբան.net-ին փոխանցեց Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտ Առուշանյանը:

Հայրը նաև հաղորդեց, որ իր որդին երբեք ունակ չէր խոշոր չափերի գողություն կատարել. «Նա գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտության բակալավրիատի ֆակուլտետը, գերազնցությամբ ավարտել է մագիստրատուրան, գերազանցությամբ ավարտել է Ամերիկյան համալսարանը, ընդունվել է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան, գերազանց գնահատականներով ավարտել, մեկ շաբաթ հետո պետք է պաշտպաներ թեկնածությունը ապօրնաբար ձերբակալվեց»,- նշեց պարոն Առուշանյանը:

Աշոտ Աշուշանյանի ընտանիքի անդամները հայտնեցին, որ իրենք հույս չունեն Վերաքննիչ քրեական դատարանից:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել