Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Աշոտ Առուշանյանի ընտանիքը սպառնում է անժամկետ հացադուլ սկսել նախագահականի դիմաց

«Մեզ նախագահականից ասում էին, որ պետք չի հացադուլ սկսել, այնուամենայնիվ մենք վաղվանից ընտանիքով նստում ենք անժամկետ հացադուլի, որպեսզի մեր ձայնը հասցնենք հանրապետության նախագահին, որովհետև առաջին մեր հույսը նա է»,- այսօր` նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահականի դիմաց նման հայտարարություն արեց առանձնապես խոշոր չափերով կատարված գողության մեջ մեղավոր ճանաչված Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտի Առուշանյանը:

Հիշեցնենք` Աշոտ Աշուշանյանի գործն այս պահին գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում: Նախորդ դատական նիստին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին, ավարտվեց դատաքննության փուլը, սպասվելիք նիստին ճառով պետք է հանդես գան ամբաստանյալի փաստաբան` Լիպարիտ Սիմոնյանը և մյուս կողմերը (Աշոտ Առուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի դատավարությանը կարող եք ծանոթանալ` այստեղ):

Այսօր ՀՀ նախագահականի դիմաց ակցիա էին կազմակերպել Աշոտ Առուշանյանի ընտանիքի անդամները, նրա հազատներն ու հարևանները: Լավրենտ Առուշանյանը փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակը հանձնեց համապատասխան բաժնում. «Միայն հանրապետության նախագահի խիստ հսկողության արդյունքում Վերաքննիչ դատարանը կկայացնի արդար դատավճիռ»,- նամակը հանձնելուց հետո հայտարարեց պարոն Առուշանյանը: Այնուհետև ակցիայի մասնակիցները գնացին ԱԺ` նամակներ հանձնելու խորհրդարանական խմբակցություններին:

Կարդացեք նաև` Լարված իրավիճակ դատարանում. ամբաստանյալի հորն ու մորը դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել