Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Վկային սովորեցրել են ասել «չեմ հիշում». Վարդան Պետրոսյանի գործը

Վարդան Պետրոսյանի դատական գործին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարությամբ հանդես եկավ՝ վիճարկելով դատարանի գործողությունները:

Այսօր Աբովյան քաղաքի դատարանում հարցաքննվում էր դեպքի վայրի քննչական գործողություններին մասնակից, ոստիկան Մկրտիչ Խուդավերդյանը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նրան ցանկացավ ցույց տալ այս գործողությունները տեսանկարահանող լուսանկարիչ Գագիկ Շամշայանի կողմից արված տեսանյութը: Դատարանը թույլ չտվեց՝ հորդորելով փաստաբանին հարցեր տալ միայն դեպքի վայրի զննության արձանագրությունից:

«Գագիկ Շամշյանի տեսանկարահանման արդյունքում պարզ է դարձել, որ քննության ժամանակ քննիչը չի արձանագրել էական նշանակություն ունեցող հետքերը: Ակնհայտ երևում է, որ զննության ժամանակ չափագրումներ են իրականացրել վկան ու քննիչը, բացի այդ երևում է, որ ընթերակա չկա: Նախորդ դատական նիստերին մենք այս տեսանյութը կցել ենք գործին, Դուք էլ նշել եք, որ կցված է, սկավառակը գտնվում է գործի մեջ: Սա այնպիսի ակնառու բան է, որ թաքցնել հնարավոր չէ»,- պնդեց փաստաբանը՝ շեշտելով. «Մի ապացույցից կարող ենք հարցեր տալ, մյուսին՝ ոչ»,- եզրահանգեց փաստաբանը:

Դատավորը նշեց, որ չի մեկնաբանում փաստաբանի հայտարարությունը: Վկայի հարցաքննությունը շարունակեց փաստաբան Սամվել Ջաղինյանը, հարցաքննության ընթացքում վկան նշեց, որ չի հիշում՝ կարդացել է արձանագրությունը, թե՝ ոչ, ամբողջությամբ այն ընկալել է, թե ոչ: Պաշտպանի հարցերը հանեց դատավորը՝ պատճառաբանելով, որ դրանք կրկնվում են, փաստաբանին զայրացրեցին վկայի հարցերն ու դատարանի գործողությունները. «Վկային սովորեցրել եք՝ ասել չեմ հիշում»,- հայտարարեց նա:

Ի դեպ, այսօր դատարանի դիմաց նաև ակցիա էին իրականացրել Վարդան Պետրոսյանի աջակիցները:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել