Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ինչո՞ւ հետաձգվեց Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը: Նիստին ներկա չէին ամբաստանյալի երկու պաշտպանները՝ Նիկոլայ Բաղդասարյանն ու Սամվել Ջաղինյանը: Վերջինս Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպանությունն էր ստանձնել նախորդ դատական նիստից:
Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նիստին չի ներկայացել, քանի որ վատառողջ է, իսկ Սամվել Ջաղինյանն իր բացակայության պատճառաբանություն չի ներկայացրել: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հետաքրքրվեց Վարդան Պետրոսյանից, թե արդյոք տեղյակ է իր պաշտպանի բացակայության պատճառների մասին, ինչին ի պատասխան ամբաստանյալը ասաց, որ որևէ տեղեկություն չունի: Պաշտպանական կողմի բացակայության պատճառով գործի քննությունը հետաձգվեց՝ նշանակվելով հոկտեմբերի 31-ին:
Հիշեցնենք՝ համաձայն մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտելով ճանապարհատրասպորտային կանոնները Վարդան ետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտելով ճանապարհատրանսպորտային կանոնները՝ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարելիս ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում բախվել է «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել