Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Դուք ցանկանում եք ինձ որպես մայր սպանել». «Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալի մոր խոսքերը դատավորին

«Ֆինանսական բուրգի» գործով որպես ամբաստանյալ դատարանում հանդես եկող Արթուր Անդրեասյանի մայրն այսօր հնարավորություն չունեցավ մասնակցել իր որդու դատական նիստին: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նրա նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառեց` դուրս հրավիրելով նիստերի դահլիճից:

Նախորդ նիստին մեղադրող կողմը միջնորդել էր հրավիրվել մինջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձագետի, որը հետազոտել էր ամբաստանյալին և նրա առողջությանը մեջ լուրջ շեղումներ չէր տեսել, որոնք հիմք կհանդիսանային նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Այսօր դատարանում փորձագետին հարցաքննելուց հետո ամբաստանյալի պաշտպանը միջնորդեց նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Այս հանգամանքը զայրացրեց Արթուր Անդրեասյանի մորը, երբ Գագիկ Պողոսյանը խոսում էր, նա հայտարարեց, որ իր համար դատարանի որոշումը պարզ չէ. «Ես Ձեզ խոստացել էի` մեկ անգամ ևս դատական նիստը խանգարելու դեպքում Ձեզ դուրս հրավիրել, ես հիմա իմ խոստումը կկատարեմ, համեցեք դուրս»,- ասաց դատավորը, իսկ ամբաստանյալի մայրը նիստերի դահլիճը լքելիս հայտարարեց. «Դուք ցանկանում եք, ինձ որպես մայր սպանել»:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանը մտերմիկ կապեր է ունեցել ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, Երևանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանիի և վերջինիս որդու` Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի հետ: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ամբաստանյալը նրանցից առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել և իրավունք ստացել նրանց անշարժ գույքի նկատմամբ: Տուժողներից ցուցմունքներից պարզ է դարձել, որ ընդհանուր հաշվով Արթուր Անդրեասյանը շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարի չափով պարտք է վերցրել տարբեր անձանցից: Այսօրվա դատական նիստին կրկին վատացել էր Արթուր Անդրեասյանի ինքնազգացողությունը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել