Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Այստեղ չի կարա արդարադատություն լինի». Շանթ Հարությունյանի պաշտպանական ճառը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում «Շանթ Հարությունյանի և ընկերներ»-ի գործով նիստը: Այսօր ցանկացավ միջնորդությամբ հանդես գալ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, սակայն դատարանը թույլ չտվեց՝ պատճառաբանելով որ այդ հնարավորությունը ավելի ուշ կտա: Պաշտպանը առարկեց, ինչի արդյունքում դատավորը նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացնելով, որ շարունակելու դեպքում ավելի խիստ սանկցիաներ կկիրառի:

Այսօր նիստին ճառով հանդես եկավ Շանթ Հարությունյանը նա ասա, որ հիասթափված է դատական քննոթյունից: Փաստացի, նա ելույթ ունեցավ քաղաքական իրավիճակի և իրավական համակարգի վերաբերյալ. «Այն իրավական համակարգը, որ մեր սովետում գործում էր, առ այսօր պահպանվել ա: ՀՀ-ում պաշտոնապես ֆիքսված է անհավասարություն, կան արտոնյալ մարդիկ՝ պաշտոնյաներ, և կան իրավազուրկ քաղաքացիներ, դա մենք ենք: Մեզ դատելով, նրանք ասում են, թե իբր արդարադատություն են իրականացնում»:
Ամբաստանյալը նաև կարծիք հայտնեց, որ ի սկզբանե ՀՀ օրենսդրությամբ անհավասար պայմաններ են ստեղծվել իշխանության ներկայացուցչի և քաղաքացու միջև, ինչը, ըստ նրա, երևաց 2013թ. նոյեմբերի 5-ին:
«Մի հատ երթևեկության կանոնը խախտելու համար ոստիկանները պրովակացի են արել, ավելի ծանր հետևանքի հանգեցրել: Հայաստանում ոստիկանությունը գնում է սադրմանը: Ոստիկանը սադրել է ինձ, ես փեդով տալու եմ նրա գլխին, դատելու եմ նրան: Այստեղ չի կարա արդարադատություն լինի»,- եզրահանգեց ամբաստանյալը: Այնուհետև պաշտպանական ճառով հանդես եկավ մեկ այլ ամբաստանյալ Ալեք Պողոսյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել