Զավեշտալի հատվածներ դատական գործերից

Գողացված կովի արատաքին նշաններն են. սեռը` իգական, միջահասակ, դալուկ աչքերով, դեռևս ցուլի չի տարվել:

(Դիմումից)

Տնօրենի ստորագրությամբ լիազորագիր է տրվել ստանալու 600 զույգ տղամարդու…

(Տեղեկանքից)

Բազմամյա պրոֆեսորի աչքից չվրիպեց Մարտիրոսյանի հյութեղ բաս ձայնը:

(Ակնարկից)

Ես համովզված եմ, որ առերես հարցաքննված վկա Արսենյանցի բերանից ճչում է դասավորված առերես հարցաքննության արձանագրության հոտը:

(Դիմումից)

Հետաքննությամբ պարզվել է, որ վրաերթը կատարել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որը բերման է ենթարկվել տուգանային հրապարակ, չնայած սկզբում փորձել է դիմադրություն ցույց տալ, և նրանից ստորագրություն է վերցվել քաղաքից չբացակայելու մասին:

(Զեկուցագրից)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել