Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ինչ ուզեի, կպահանջեի, ամեն ինչ կարող եմ. քննիչը հարցաքննվեց դատարանում, ամբաստանյալը նրա ցուցմունքները սուտ համարեց (լրացված)

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Աշոտ Առուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի գործով հարցաքննվեց գործով քննիչ Մուշեղ Ալեքսանյանը: Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդել էր նրան հարցաքննության կանչելու՝ պարզաբանելով, որ քննչական գործողություններ իրականացնելիս Մուշեղ Ալեքսանյանը թույլ է տվել մի շարք ապօրինություններ:

Հարցաքննության սկզբից քննիչը շեշտեց, որ դեպքից անցել է 2 տարի, բազմաթիվ գործեր է ունեցել և շատ բաներ չի հիշում: Պաշտպանը հետաքրքրվեց, թե դեպքի օրը արդյոք ականատես վկաները հարցաքննվել են, քննիչը պատճառաբանեց, որ չի հիշում: Լիպարիտ Սիմոնյանը հարցրեց, թե ինչու քննիչը չի հարցաքննել ականատեսներից մեկին, դատավորները ընդհատեցին պաշտպանին՝ նշելով, որ նա ըստ էությանն հարցեր չի տալիս. «Քննիչը ինքն է որոշում, ում հարցաքննել: Հարգելի պաշտպան, դուք բերել հարցեր եք տալիս, թե ինչու այս մարդուն չես հարցաքննում, ինչու փողոցից այն մարդուն չես հարցաքննել: Ապօրինությունների մասով է հարցը, տվյալ պարագայում ապօրինության մասին ոչինչ չկա, դա քննչական տակտիկա է»,- նշեց նախագահող դատավոր Կարինե Ղազարյանը:

Լիպարիտ Սիմոնյանը հետաքրքրվեց, որ գործում առկա տեսանյութն արդյոք մոնտաժվել է քննիչի կողմից, քննիչն ասաց, որ ոչ. «Այդ դեպքում ինչպես կբացատրեք, որ փորձագետի մոտ ստանում ենք մեկ ժամ տվող տեսագրությունն, իսկ ձեր կողմից 40 րոպե: Ինչպե՞ս է կարող փորձագետի եզրակացությունը լինել 20 րոպե կրճատումով»,- հետաքրքրվեց փաստաբանը, ինչին ի պատասխան քննիչն ասաց, որ ինչպես գրված է գործում, դա էլ թող հիմք ընդունի:

Այնուհետև փաստաբանը նշեց. «Տեսաերիզների զննության արդյունքում երևում է, որ նրանց մասնակից է եղել Սամվել Հակոբյան անձնավորությունը, ձեր կողմից 2012թ. նախաքննության ժամկետը երկարացնելու համար նշել եք, որ Սամվել Խաչիկի Հակոբյանը հայտարարել է, որ ճանաչում է դրանում արձանագրված անձին, ով Էդգար Կարաքեշիշյանն է: Զննության արձանագրության մեջ մասնակցի կողմից նման հայտարարություն չկա, իսկ ձեր արձանագրության մեջ նշում եք, որ կա»,- ասաց փաստաբանը: Քննիչը նախ խնդրեց արձանագրությունը տալ, որ վերհիշի, դրան ծանոթանալով հայտարարեց. «Երևի տպագրական թյուրիմացություն է եղել, երևի շփոթել եմ»:

Այնուհետև Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ գործով մեղադրյալ, ներկայումս հանգուցյալ Արտաշես Գալստյանին հետաքննության մարմինը քննիչի մոտ է բերել մեջքին կարմիր հետքի առկայությամբ, ինչի արդյունք է եղել դա. «Հիմա ծառայողական քննություն ենք կատարում, թե ի՞նչ»,- առարկեց դատավորներից մեկը, ինչին ի պատասխան փաստաբանը ասաց. «Արտաշես Գալստյանին երկու ժամ ու կես պահել են, նրա մեջքի հետքը, արդյոք դրա հետևանքը չի, ես նաև այդ եմ ուզում պարզել»,- ասաց պաշտպանը, քննիչը պատասխանեց. «Դա իմ լիազորությունների շրջանակում չի: Ոչ մի քննիչ զախվատ չի անում վկային բերում: Քննիչը օպերատիվ դեպքերից տեղյակ չի, քննիչը իրա համար նստած է սենյակում»: Այնուհետ փաստաբանը նշեց, որ թեև Գալստյանի հարցաքննությունն ավարտվել է 01:35-ին, սակայն նրան ՁՊՎ են տեղափոխել միայն առավոտյան. «Հնարավոր համարում եք, որ նա ամբողջ գիշեր ծեծի է ենթարկվել»,- դատավորը հարցը հանեց:

Լիպարիտ Սիմոնյանը նաև անդրադարձավ Արտաշես Գալստյանին ինքնասպանության հասցնելու քրեական գործին` նշելով, որ հարցաքննվել են նրա խցակիցներից Տիգրան Առաքելյանը, ով փոխանցել է, որ Գալստյանին ստիպել են գործով երրորդ անձի նկատմամբ ցուցմունք տալ. «Ինչո՞ւ է Ձեր դեմ նման բան ասվում»,- հարցրեց պարոն Սիմոնյանը. «Տիգրան Առաքելյանից հարցրեք, այդ ամենը սուտ է»,- պատասխանեց քննիչը: Պաշտպանը խոսեց նաև Աշոտ Առուշանյանի նկատմամբ հոգեբանական ճնշումներից` քննիչը կրկին հերքեց:

Այնուհետև քննիչին հարցաքննեց Աշոտ Առուշանյանը, նրա հարցերը սկզբում դատարանը հանում էր, մի քանի պատասխան լսելուց հետո ամբաստանյալը հայտարարեց, որ քննիչը ամբողջությամբ սուտ է ասում:

Դատարանում քննիչը չափազանց զայրացած էր, անգամ դատարանի կողմից նկատողություն ստացավ կոռեկտության սահմաններն անցնելու համար. «Հարգելի դատարան, այս հարցերով ինձ հունից հանում են»: Հարցաքննության ընթացքում, երբ խոսքը գնում էր նրա գործողություններից Մուշեղ Ալեքսանյանը պարզապես հայտարարեց. «Ինչ ուզեի, կպահանջեի, ամեն ինչ կարող եմ»:

Այսօր դատարանում վիճաբանություն տեղի ունեցավ ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանի և դատարանի միջև: Պարոն Սաֆարյանի մի քանի հարցեր դատարանը հանեց` նշելով, որ դրանք վերաբերում են քննիչի գործողությունների ռազմավարությանը: Տեսնելով, որ թույլ չի տալիս դատարանը հարցեր տալ` Սաֆարյանը հայտարարեց, որ դատարանը միակողմանի քննություն է իրականացնում:

Քննիչից հետո հարցաքննվեց վկա Կարեն Մկրտչյանը հարցաքննվեց, որը, ըստ էության, պնդեց իր նախաքննական ցուցմունքները պնդեց: Այնուհետև փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց լրացուցիչ փորձաքննություն իրականացնել գործում առկա փորձագիտական տեսագրությունը, մեղադրող դատախազը ժամանակ խնդրեց այն ուսումնասիրելու համար, այս առնչությամբ դատական նիստը հետաձգվեց:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել