Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ինչո՞ւ են ջրծաղիկով հիվանդ մահացած զինվորի իրավահաջորդն ու պաշտպանը դեմ կրկնակի բժշկական փորձաքննությանը

Ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի գործով երեկ տեղի ունեցած դատական նիստին դատարանը որոշել է հարցաքննել դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի անդամներին:

Հիշեցնենք` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլ ամսվա որոշման հիման վրա առողջապահության նախարարը հրաման էր արձակել, որով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար ստեղծվել էր 12 անդամ ունեցող հանձնաժողով (հանձնաժողովի անդամներից մեկը հետագայում հրաժարվել է դրա կազմում աշխատել):

Երեկվա նիստում որոշվել է հարցաքննության համար դատարան հրավիրել հանձնաժողովի նախագահին և ևս երեք անդամների: Իր որոշման մեջ դատարանը հիմնավորել է, որ հանձնաժողովի եզրակացության մեջ կան առաջադրված հարցերի պատասխաններ, որոնք դատարանի համար հասկանալի չեն և դատարանը պարզաբանման կարիք ունի:

Պարոն Շուշանյանը հաղորդեց, որ տուժող կողմը դեմ է եղել, որ կրկնակի բժշկական փորձաքննություն նշանակվի. «Որովհետև բավականին փաստեր են հավաքված բժիշկների գործունեությանը գնահատական տալու համար, խոսքը միայն չի գնում ամբաստանյալ բժիշկների մասին, այլ նաև վիրաբույժների: Այդ հավաքված փաստերին պետք է տրվի իրավական գնահատական: Այդ գնահատականը պետք է տա դատարանը` դատավճռով, կամ վիրաբույժների դեմ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մեր միջնորդությանը լուծում տա, մենք միջնորդել ենք, որպեսզի դատարանը համապատասխան միջնորդությամբ հանդես գա Դատախազության առջև, որովհետև դատարանը չի կարող ինքը քրեական հետապնդում իրականացնելի: Բայց այն, որ նշանակվում է կրկնակի փորձաքննություն, դա նշանակում է, որ դատարանը պարզապես ցանկանում է, որ այն գնահատականը, որ պետք է ինքը տա, ստանա դատական բժիշկներից և հիմնվի դրանց վրա դատավճիռ կայացնելուց»,- ասաց պաշտպանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել