Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հետաձգվեց Էդգար Կարաքեշիշյանի և Աշոտ Առուշանյանի գործով դատական նիստը

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Աշոտ Առուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանի և Ռաֆիկ Սաֆարյանի վերաքննիչ բողոքների քննությունը:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Էդգար Կարաքեշիշյանին և Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Աշոտ Առուշանյանին 5 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս:

Նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում Էդգար Կարաքեշիշյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը ասել էր, որ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս թույլ է տվել դատավարական և նյութական իրավունքի խախտումներ` չկատարելով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, իսկ հետազոտած ապացույցներն էլ չեն արժանացել ճիշտ գնահատման:

Իսկ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Իրավաբան.net-ի լրագրողին փոխանցել էր, թե այս քրեական գործի մեղադրական եզրակացությունից պարզ է դառնում, որ Աշոտ Առուշանյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն սույն գործով մեղադրյալ, այժմ` հանգուցյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքի հիման վրա, իսկ մեղադրանքի հիմքում դրված մյուս նյութերը, որոնք կոչված են հիմնավորելու վերջինիս ցուցմունքը` կրում են ֆակուլտատիվ բնույթ և հակասում են Գալուստյանի ցուցմունքներին:

Այսօրվա դատական նիստին բացակայում էր դատավորներից մեկը, այնպես որ դատարանը ստիպված հետաձգեց այն: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել