Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Պետական մարմինները ճնշում են գործադրել դատարանի վրա. Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նիստը հետաձգվեց

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում 2013թ. մայիսի 15-ին ծառայակցի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Դատական նիստի սկզբում դատարան ներկայացավ տուժող Հրաչյա Սարգսյանը` ցանկանալով ցուցմունք տալ, քանի որ մանրամասնել է հիշել դեպքի վերաբերյալ: Նա առողջապես ծանր վիճակում էր գտնվում, դժվարությամբ էր շարժվում, մինչ այս Հրաչյա Սարգսյանը ցուցմունք տալուց հրաժարվել էր:

Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց լսել տուժողին, սակայն մեղադրողն առարկեց, իսկ դատարանը, լսելով միջնորդությունը և խորհրդակցելով անցկացնելով, որոշեց հետաձգել միջնորդության քննությունը:

Այնուհետև փաստաբանը ներկայացրեց իր կողմից բերված վերաքննիչ բողոքը` ընդգծելով, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կողմնակալություն է դրսևորել` դատապարտելով Դավիթ Խաչատրյանին. «Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այս դատական գործով նախաքննության և դատաքննության ընթացքում, ամբողջությամբ պարզ դարձավ որ ողջ պետական ապարատը աշխատում է միայն մեկ ուղղությամբ, որ դատը գնա սպանության վճիռով: Մեղադրող կողմը ակնհայտ ճնշում է գործադրում դատարանի վրա, իսկ դատարանը դրսևորել է ակնհայտ կողմնակալություն»- պնդեց փաստաբանը` հավելելով, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր վճռով խախտել է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ և ՀՀ Սահմանադրության բազմաթիվ դրույթներ. «Միանգամից ցանկանում եմ նշել, դատարանը մեղադրանքի դատավճիռը կայացրել է պետական որոշ մարմինների և հատկապես տուժող կողմի ուղղակի և անուղղակի ճնշումների ներքո»,- ընդգծեց նա: Այնուհետև նա նշեց, որ առողջական խնդիրներ ունի և ընդմիջում խնդրեց: Ընդմիջման ընթացքում լրագրողները փորձեցին մանրամասներ ճշտել Վաղինակ Սարգսյանից, սակայն նա հրաժարվեց մեկնաբանություն տալ և լքեց դատական նիստերի դահլիճը:

Ընդմիջումից հետո փաստաբանը շարունակեց բողոքի ընթերցումը, սակայն այն չավարտած` խնդրեց հետաձգել նիստը, կրկին պատճառաբանելով իր անբավարար առողջական վիճակով: Դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 22-ին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել