Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ֆինանսական բուրգի» գործով վերջապես մեկ տուժող հարցաքննվեց

«Ֆինանսական բուրգի» գործով այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց տուժող Արտակ Գալստյանը: Նա սկզբում իր ցուցմունքը գրեթե կարդում էր իր առջև դրած թղթից, որն ավելի ուշ պարզվեց մեղադրական եզրակացության մեջ ներառված և իր կողմից ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին տված գումարների չափերի ու օրերի հստակեցման համար է օգտագործում: Տուժողը սկզբում կցկտուր ու ոչ ամբողջական էր պատմում իր տված գումարների չափի ու դեպքերի հաջորդականության վերաբերյալ: Դա առաջացրեց դատավոր Գագիկ Պողոսյանի զայրույթը` հորդորելով ավելի հստակ խոսել:

Ապա դեպքերի հաջորդականությունը հստակ հասկանալու համար տուժողին հարցեր ուղղեցին դատախազը, պաշտպանն ու դատավոր Գագիկ Պողոսյանը:

Ըստ տուժողի ցուցմունքի` Արթուր Անդրեասյանի հետ շատ ջերմ ու մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, ամբաստանյալն անգամ իր պսակադրության քավորն է, այնքան մտերիմ է եղել, որ ընտանիքով հանգստի գնալիս Արթուրին են վստահել անգամ իրենց ողջ գույքի պահպանությունը` համապատասխան փաստաթղթերի միջոցով:

Արտակ Գալստյանի խոսքով` Արթուր Անդրեասյանը տարադրամի փոխանակման 3 կետերի աշխատանքներն է համակարգել, ինքն անձամբ է տեսել է Արթուրի աշխատանքը և համոզված է եղել, որ իր տված տոկոսով գումարները կարող է Արթուրը վերադարձնել: Ըստ տուժողի՝ Արթուր Անդրեասյանն իրեն պարտք է եղել 720 հազար դոլար: Նա 3 տարի շարունակ Արթուրից իր տված գումարների տոկոսները ստացել է` 160-170 հազար դոլարի չափով:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իրեն հայտնել է, որ վատ վիճակում է ու չի կարողանալու գումար հետ տալ: Ավելի ուշ վկան պարզել է, որ Արթուրը գումարներ է վերցրել նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուց, Գյումրիի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից:

Ամբաստանյալը հարցեր ուներ տուժողին, սակայն վատառողջ լինելու պատճառով խնդրեց դատական նիստը հետաձգել, որպեսզի կարողանա մյուս դատական նիստին հարցեր տալ: Քանի որ տուժողներից երկուսը չէին ներկայացել դատական նիստին` հեռախոսազրույցի ժամանակ հրաժարվելով մասնակցել նիստերին, դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց նրանց բերման ենթարկելու մասին, ապա բավարարեց ամբաստանյալի միջնորդությունն ու հետաձգեց դատական նիստը:

Նշենք, որ ամբաստանյալը ողջ դատական նիստի ժամանակ անգամ դեմքի ժեստերով չէր արձագանքում տուժողի ցուցմունքին. զգացվում էր, որ նա առողջական խնդիրներ ունի:
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել