Կոռուպցիան հո պոզով պոչով չի լինում. պատգամավոր Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:

«Կոռուպցիան հո պոզով պոչով չի լինում…. Ծանոթացեք այս շատ ուշագրավ դրվագին…

ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունից

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի և ձեռնարկի ամբողջական փորձարկման ու հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերման համար «Four Assist Development Consulting Limited» (Կիպրոս) կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր 704.1 հազ. ԱՄՆ դոլար արժեքով, որն ամբողջությամբ (բացառությամբ հարկերի) փոխանցվել է Կիպրոս՝ ընկերության հաշվին: Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը, պայմանագրով նախատեսված խորհրդատվական ծառայության մատուցման համար, 288.0 հազ. ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված «Փի- Էյջ –Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ:

Պայմանագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալը ենթամատակարարի պայմանագրով իրականացրել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն…»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել