Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Քանի որ Շանթին եմ ճանաչել, հիմա միայն իրեն եմ հիշում. շարունակվում է վկաների հարցաքննությունը. Լրացված

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց վկա ոստիկանների հարցաքննությունը:

Արթուր Խուդինյանը դատարանին հայտնեց, որ նոյեմբերի 5-ին ծառայություն էր իրականացնում Ազատության հրապարակում և պետք է ապահովեր տեղի ունենալիք երթի մասնակիցների անվտանգությունը:

«Ակտիվիստները դուրս եկան Մաշտոցի պողոտա: Մենք փորձում էինք մեր օրինական պահանջը լսելի դարձնել՝ թույլ չտալ դուրս գան երթևեկելի մաս, բայց նրանք չէին ենթարկվում: Այդ ժամանակ տեղի ունեցան պայթյուններ, ծուխ, կրակ առաջացավ:Խառնաշփոթ սկսվեց, ու քաղաքացիները սկսեցին հարվածել ոստիկանության աշխատողներին»:

Վկայի խոսքով՝ իրենք աշխատում էին, որպեսզի կարգը խախտողներին դուրս հանեին Մաշտոցի պողոտայինց, բայց դա նրանց չէր հաջողվում՝ շարունակում էին հարվածել ու խախտել կարգը:

«Հասարակական կարգը հաստատելու նպատակով մենք սկսեցինք նրանց բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Ես ինքս որևէ մեկին բերման չեմ ենթրակել, սակայն օգնել եմ մյուս ոստիկաններին»:

Վկայի պատմելով՝ ինքն անձամբ է մոտեցել և քաղաքացիներին ասել, որ չի թույլտարվում դուրս գալ երթևեկելի հատված: Սակայն վերջիններս չէին ենթարկվում. «Քանի որ Շանթին եմ ճանաչել, հիմա միայն իրեն եմ հիշում: Երբ սկսեցի իրեն կանգնեցնել, սկսեց գոռգոռալ: Այդ ժամանակ հրմշտոց սկսվեց, միանգամից գրպաններից հանեցին այդ փաթեթեները՝ սկսվեց պայթյուն»:

Նա նաև հայտնեց՝ երթը սկսվելու սկզբնական շրջանում ինքը չի իմացել, որ պատրաստվում են «Բաղրամյան 26» գնալ: Դրա մասին իմացել է հրամանատարից՝ Գեղամ Խաչատրյանից (հեղ. Գեղամ Խաչատրյանն այս գործով տուժող է):

Քանի որ ոստիկանը չէր կարողանում նշել, թե դեպքի ժամանակ ինքը կոնկրետ որտեղ է եղել, փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց հրապարակել գործում առկա տեսանյութը, որպեսզի վկան ցույց տա իր գտնվելու վայրը:
Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը:

Տեսանյութի հրապարակումից հետո Արա Զաքարյանը նկատեց.
«Հստակ երևաց, որ վկան որևէ մեկի որևէ բան չի ասել, նա իր համար պարզապես կանգնած էր և որևէ օրինական պահանջ չի ներկայացնում»:
Մինչդեռ դատավորի կարծիքով՝ որպեսզի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններ արվեն, պետք է ուսումնասիրվեն գործում առկա ապացույցները:

Դատախազն էլ հակադարձեց պաշտպանին. «Կա տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե վկան ինչպես է օրինական պահանջ ներկայացնում»:
Այս պահին դատավորը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, քանի որ ամբաստանյալ Շահեն Հարություննյանն իրեն վատ էր զգում:

Դատական նիստը սկսվելուց հետո վկանների հարցաքննությունը շարունակվեց:

Ոստիկան  Վաղինակ Մինասյանը նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ  տեսաձայնագրություններ էր իրականացնում:

Նա նշեց, որ ինքը միայն տեսել է, որ ակտիվիստները փայտերով հարվածել են ոստիկաններին. «Այդ ժամանակ ես դուրս էի եկել երթևեկելի հատված՝ տեսաձայանգրելու այդ ամբողջ պայթյունները, տեղի ունեցածը»:

Մնացյալ մանրամասները վկան դժվարացավ հիշել՝ նշելով, որ երկար ժամանակ է անցել:

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել