Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Սև կապիշոնով մի քաղաքացի բարձրախոսով խբեց ու վազելով գնաց. վկա

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատաքննության ժամանակ վկա, ոստիկան Արմեն Խեչումյանը ցուցմունք տվեց այն մասին, որ նոյեմբերի 5-ին  17:00-ի սահմաններում գտնվել է Բայրոն փողոցում: Լսելով` պայթյուններ և գոռգոռոցներ` վազելով մոտեցել է դեպքի վայր. «Մոտեցա, մոտ 150 քաղաքացիներ էին, որոնցից 20-30 մասկայով էին: Իրենց ձեռքին փայտեր կային, ինչ-որ բան էին տրաքացնում»

Վկայի խոսքով` ինքն անձամբ բաժին չի գնացել, սակայն օգնել է մի քանի ոստիկանների բերման ենթարկել քաղաքացիներին. «Ես օգնեցի նաև բերման ենթարկել սև կապիշոնով մի քաղաքացու, ով մեր գումարտակի հրամանատարին գցեց, հետևից բարձրախոսով խբեց ու վազելով գնաց դեպի ՃՈ մեքենան: Հենց էնտեղ էլ մենք նրան բերման ենթարկեցինք ոստիկանություն»:

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել