Ոստիկանական համակարգից հանվելու է վճարովի արձակուրդը. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով առաջիկայում օրենսդրական փոփոխությունների միջոցով ոստիկանական համակարգից հանվելու է վճարովի արձակուրդը:

«Այսինքն` համակարգի աշխատակիցները այդուհետ չեն վճարվի, անկախ այն հանգամանքից այդ արձակուրդը նրանց հասանելիք հերթական ամենամյա արձակուրդն է, թե` ոչ: Արձակուրդի մեկնած ցանկացած աշխատակցի աշխատավարձից կգանձվի հանգստացած օրերի գումարը»,- գրում է թերթը:

Թերթը, հղում անելով համակարգի աշխատակիցներին, նշում է, որ այս օրերին որևէ արձակուրդի դիմում համատարած չի ընդունվում, քանի որ խոսվում է` Կառավարությունը պետք է առաջիկայում համապատասխան որոշում կայացնի:

Մանրամասները կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել