Հայկ Հարությունյանը վերջնականապես ազատվեց զբաղեցրած պաշտոնից. «Ժողովուրդ»

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը վերջնականապես ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, ապա հավելում. «Թերթի տեղեկություններով՝ այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Երեկ ՔԿՀ-ում լուրեր էին շրջանառվում, որ Հայկ Հարությունյանն առաջիկայում պաշտոն կստանա»:

Ըստ լրատվամիջոցի՝ չի բացառվում, որ նա կնշանակվի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, թեև այդ պաշտոնի համար երեկ շրջանառվում էր նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի անունը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել