Քննչական կոմիտեում աշխատավարձերը բավական բարձր են. «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի չափը կազմելու Է 500 հազար դրամ չհաշված 24 տոկոս եկամտահարկն ու 5 տոկոս կուտակային կենսաթոշակային համակարգի պահումները:

Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով օրենքին:

Ըստ նույն աղբյուրի՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ստանալու են 370 հազար 400 դրամ, կոմիտեում աշխատող քննիչների աշխատավարձերը լինելու են ըստ իրենց կոչումների: Ամենաբարձր կոչում ունեցող քննիչը ստանալու Է 300 հազար 300 դրամ, այնուհետև ըստ աստիճանների՝ 231 հազար դրամ, իսկ մարզային քննիչների աշխատավարձերի չափը կազմելու Է 92 հազար 400 դրամ:

Մյուս մանրամասները կարդացե՛ք թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել