Նորություններ

Ովքե՞ր ընդգրկված կլինեն քննչական կոմիտեի աշխատակազմում. «Հայկական Ժամանակ»

Օրեր առաջ Սերժ Սարգսյանի հրամանագրով  նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:

«Հայկական Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ՝ նորաստեղծ կոմիտեի նախագահի տեղակալներից  մեկը լինելու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ կլինի Աղվան Հովսեփյանի նախկին մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Մանրամասները կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել