Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ֆինանսական բուրգի» գործով նիստը հետաձգվեց. ամբաստանյալի համար շտապօգնություն էին հրավիրել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  «Ֆինանսական բուրգի»  գործով դատական նիստը սկսվեց 1 ժամ ուշացումով:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար նախքան նիստը սկսվելը շտապօգնություն էին հրավիրել, քանի որ վերջինս բողոքել էր գլխացավերից:

Դատարանում ամբաստանյալը հայտարարեց, որ շարունակում է իրեն վատ զգալ և չի կարող մասնակցել դատաքննությանը. «Բժժած եմ, գլուխս ցավում ա»:

Պաշտպան Մնացական Սարգսյանն էլ ասաց՝ քանի որ շտապօգնության աշխատակիցներն Անդրեասյանին անալգին-դիմեդրոլ են ներարկել, նա չի կարող մասնակցել նիստին, ուստի միջնորդեց հետաձգել նիստը:

Դատախազը խնդրեց, որպեսզի հաջորդ անգամ շտապօգնության աշխատակիցներին զգուշացնեն այլ ցավազրկող ներարկել. «Բոլորս էլ գիտենք, թե անալգին-դիմեդրոլն ինչ ազդեցություն է ունենում: Պետք է շտապօգնության բժիշկներին զգուշացնել այլ ցավազրկող ներարկեն, որպեսզի ամբաստանյալը կարողանա մասնակցել դատաքննությանը»:

Դատավոր Գագիկ Պողոսյանը, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, հաջորդ դատական նիստը նշանակեց հուլիսի 30-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել