Ընդդեմ կոռուպցիայի. հակակոռուպցիոն եռօրյա ուսուցումներ Երևանում

Կոռուպցիայի դեմ պայքարը և՛ հասարակության, և՛ պետության խնդիրն է: Պետք է դրա դեմ միահամուռ ուժերով պայքարել:

«Կարծում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է Հայաստանում և նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց խոսքն ունեն այդ պայքարում ասելու և իրենց անելիքն ունեն անելու»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Կոռուպցիայի դեմ համակարգված պայքարելու համար ոլորտում գիտելիքներ ունենալը շատ անհրաժեշտ է: Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երևանում եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում է կազմակերպվել Երևանի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար:

«Նմանատիպ դասընթացները պետք է ավելի շատ լինեն և հսկայական զանգվածներ ներառեն, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի գործընթաց չէ և միայն պետության կամ միայն հասարակության կողմից մեխանիզների ձևավորումը կամ առանձին կառույցների կողմից որոշակի պայքարի ձեռնարկումը հնարավորություն չի ընձեռնի կոռուպցիան հասցնել նվազագույն մակարդակի հասարակության բոլոր ոլորտներում»,-նշեց «Արեգ» գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցիչ Հասմիկ Մանուկյանը:

Ուսուցման թեմայի վերաբերյալ քննարկումը թեժ են. մասնակիցները համակարծիք են մի հարցում կոռուպցիայի դեմ պետք է պայքարել համատեղ, բայց պայքարն այս պահին արդյունավետ չէ:

«Կարծում եմ դեռևս մեր հասարակության մեջ ձևավորված չէ հակակոռուպցիոն քայլեր ձեռնարկելու մշակույթ: Երբ որ մեր իրավագիտակցության մեջ զարգացնենք այդ միտքը, միգուցե կհասնենք հաջողությունների»,- կարծում է Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի նախագահ Նոնա Մարգարյանը:

Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները և այլն: Մասնակիցները ծանոթացան հակակոռուպցիոն հանրային մոնիթորինգի հասկացությանը, մեթոդաբանությանը, միջազգային փորձին: Քննարկեցին Կառավարության ծրագիրը և Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձն ու մեխանիզմները, կատարեցինք գործնական աշխատանքներ:

Ուսուցման ծրագրում են նաև լրագրողական հետաքննության իրականացման կարգն ու առանձնահատկությունները, տեղեկատվություն ստանալու մեխանիզմներին ու աղբյուրները:

«Տրամադրված նյութերը և առհասարակ դասախոսությունները բավականին օգտակար էին: Ինձ ավելի հետաքրքիր էին, քանի որ ինձ համար սա ուսումնասիրությունների նոր ոլորտ է»,- նշեց «Հյուման Դիգնիթի ընդ փիս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Հովհաննիսյանը:

Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ը և ԶԼՄ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին:

Հակակոռուպցիոն ուսուցման մասնակից ՔՀԿ-ների ցանկին կարող եք ծանթանալ այստեղ:

Իրավաբան․net

  Դիտվել է`

Ընտրանի

Իրադարձություններ