Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հիմա իմ մահացած ընկերը վերևից նայում ա ու մեղադրում ա ձեզ. Դավիթ Խաչատրյանն իր վերջին խոսքն ասաց (լրացված)

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կավարտվի ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարությունը:

Քիչ առաջ դատարանում իր վերջին խոսքն ասաց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը. «Էս դժբախտ դեպքը ինձ շատ ցավ ու տառապանք ա պատճառել, որ մինչև կյանքիս վերջ ապրելու եմ էս ցավի մեջ: Բայց էս ցավը ոչ միայն ինձ ա պատճառվել, այլև իմ երկու ընկերների ընտանիքներին ու նաև ողջ հասարակությանը, քանի որ վիրավորվել ու մահացել են երիտասարդ հայ տղաներ ու հայ զինվորներ: Բայց նման դեպքում ճիշտ չի տուրք տալ, տեղի տալ զգացմունքներին ու առաջնորդվել զայրույթով: Ավելի ճիշտ կլինի իրավիճակը սառնասիրտ դատել: Ես արդեն պատժվել եմ իմ արածի համար, կորցնելով իմ ընկերներից մեկի կյանքը, իսկ մյուսի՝ առողջությունը: Իմ նկատմամբ ինչ պատժաչափ էլ դուք որոշեք, ճակատագիրն արդեն որոշել ա ու պատժել ա ինձ իմ արարքի համար»:

Նա դատարանին խնդրեց առաջնորդվել օրենքով և լինել հնարավորինս սառնասիրտ:

«Ես մարդասպան չեմ ու չեմ կարող դիտավորյալ ինչ որ մեկին վնաս տալ: Իսկ դուք ինձ մեղադրում եք դիտավորյալ իմ ընկերներից մեկին վնասելու, իսկ մյուսին սպանելու մեջ: Իմ ընկերներից երկուսն էլ չեն կիսում ձեր կարծիքը: Հիմա իմ մահացած ընկերը վերևից նայում ա ու մեղադրում ա ձեզ: Ես պատրաստ եմ իմ արածի համար մինչև վերջին օրը նստել, բայց իմ չարածի համար ես պատրաստ չեմ»,- ասաց ամբաստանյալը:

Ռեպլիկի իրավունքով ելույթ ունեցան մեղադրող Արթուր Զաքարյանը և ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է: Դատավճիռը կհրապարակվի ժամը  15:00-ին:

Հանրային թղթակից՝ Վահագն Թամրազյան

 Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել